ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

ՀՀԿ-ն՝ ընդդիմության ամենաձեռնտու թեկնածու

ՀՀԿ-ն՝ ընդդիմության ամենաձեռնտու թեկնածու
23.11.2018 | 12:10

«Փաստը» գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ընդդիմության՝ իրենց համար ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ–ն կարող է լինել: ՀՀԿ-ի ընդդիմադիր ճամբարում դիրքավորվելը իշխանությունները դիտարկում են շանս իրական քննադատությունների հնարավորությունը փակելու, մյուս կողմից էլ՝ այս կամ այն հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ–ի կառավարման տարիների բացթողումները մատնանշելու և նրանց քավության նոխազ դարձնելու համար: Դրան գումարած՝ վստահություն կա, որ վարկաբեկված կուսակցության քննադատությունների արձագանքը հասարակության մեջ մեծ ոգևորություն չի գտնի ու նստվածք չի տա: Իշխանություններն, ամեն դեպքում, ներքին քննարկումների արդյունքում որոշել են չգնալ նախորդների օրինակով ու չքվոտավորել ընդդիմադիր ուժերի ձայները, բայց որոշում է կայացվել առնվազն չխանգարել հանրապետականներին: Հենց սա է, թերևս, պատճառը, որ քարոզարշավային տրամադրություններում այս անգամ մեծամասամբ բացակայելու է սև–սպիտակ հռետորաբանությունը, ինչը դժվար է ասել մի քանի այլ ուժերի առումով»:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ